Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ի ֆինանսական հաշվետվությունների վերստուգումը կիրականացնի PwC-ն

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 1-ի որոշմամբ կենտրոնական բանկի 2013-2015 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PricewaterhouseCoopers Armenia) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Share