Բաժին. Ֆինանսական

Տեղի է ունեցել Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի 7-րդ թողարկումը

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում տեղի է ունեցել Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի յոթերորդ թողարկումը: Այն ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մեկ տարի մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր: Ընկերությունից հայտնում են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունանա  հոկտեմբերի 24-ին:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share