Բաժին. Ֆինանսական

Ազգային հիփոթեքային ընկերության NMCCB5 պարտատոմսերի առևտուրը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում դադարեցվել է

Հոկտեմբերի 17-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական պարտատոմսերի (NMCCB5) շրջանառության ժամկետը լրանալու հիմքով դրանց առևտուրը պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond) դադարեցվել է: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Մինչ այսօր «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը իրականացրել է պարտատոմսերի 6 թողարկում:

Share