Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 18/10/13

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 18-ին, բորսայում կայացել է 620000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.50 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 16 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 25850000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.61%, փակմանը` 8.75%, առավելագույնը` 8.75%, նվազագույնը` 8.61%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.6411%:

Share