Ֆինանսական

2025թ.-ի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 10․75 տրիլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։

Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 10․75 տրիլիոն, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշից պակաս է 1․4%-ով։ Ելքերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 1․4%-ով և կազմել 10․77 տրիլիոն։

Ելքերը գերազանցել են մուտքերը 14․6 մլրդ-ով։

Share