Լուսանկարը՝ Depositphotos
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 7,612,784 մլն դրամի վարկեր, որից 5,144,708 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 2,468,076 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 24%-ով։
Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․
Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 710,487 մլն դրամի վարկ, որից 256,038 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 454,450 մլն-ը տարադրամով։
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 379,826 մլն դրամի վարկ, որից 297,460 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 82,366 մլն-ը տարադրամով։
Շինարարության ոլորտին տրամադրվել է 836,840 մլն դրամի վարկ, որից 329,254 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 507,587 մլն-ը տարադրամով։
Տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրվել է 135,024 մլն դրամի վարկ, որից 42,600 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 92,424 մլն-ը տարադրամով։
Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին տրամադրվել է 619,476 մլն դրամի վարկ, որից 477,840 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 141,635 մլն-ը տարադրամով։
Առևտուրի ոլորտին տրամադրվել է 725,356 մլն դրամի վարկ, որից 281,229 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 444,127 մլն-ը տարադրամով։
Սպասարկման ոլորտին տրամադրվել է 816,679 մլն դրամի վարկ, որից 254,590 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 562,090 մլն-ը տարադրամով։
Սպառողական վարկեր տրամադրվել է 1,747,346 մլն դրամի, որից 1,657,405 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 89,941 մլն-ը տարադրամով։
Հիփոթեքային վարկեր տրամադրվել է 1,641,749 մլն դրամի, որից 1,548,292 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 93,457 մլն-ը տարադրամով։