Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 23/10/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 405.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.01 դրամով և կազմել 557.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 12.76 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 654.43 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 189.75 դրամով և կազմել 17375.06 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.60 դրամով և կազմել 287.54 դրամ: Պլատինի գինը նվազել է 91.62 դրամով և կազմել 18665.48 դրամ:

Share