Ֆինանսական

ՀՀ բանկերում 2025թ. նոյեմբերի դրությամբ սպասարկվել է 5․45 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,450,079 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 530,516-ով կամ 10․8%-ով։

Նրանցից 5,220,317-ը ֆիզիկական անձինք են, իսկ 229,762-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 11,715,133։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,229,888-ով կամ 11.7%-ով։

Մասնավորապես հաշիվներից 10,024,799-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 460,446-ն են:

Share