Բաժին. Ֆինանսական

ԱՊՊԱ շուկայի առաջատարները

Հայաստանյան ԱՊՊԱ շուկայում շարունակվում են խոշորացման միտումները. շուկայի առաջատարները վստահորեն ամրապնդում են իրենց դիրքերը:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 32%-ը:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյաների համաձայն՝ համեմատաբար մեծ մասնաբաժիններ են ապահովել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն և «ՌԵՍՈ»-ն՝ համապատասխանաբար 19,5% և 15,6%:

Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13,6%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 8,9%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ 6,6%, «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 3,8%:

Share