Ֆինանսական

2026թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 293,309 դրամ

2026թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 293,309 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.4% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․2%-ով և կազմել 228,118 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.5%-ով և կազմել 318,722 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share