Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը «Տանդեմ Փեյմինթս» ընկերության տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն

Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող  պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգի» և փոխանակվող տեղեկատվության ցանկի փոփոխությունները, գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված և այլ ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշների» կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհուրդը նաև վերաձևակերպել է «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, անհատ ձեռնարկատեր Վլադիկ Պողոսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 284 և անհատ ձեռնարկատեր Անահիտ Ավագյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 606 լիցենզիաները:

Միևնույն ժամանակ, «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: «ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ» ՍՊԸ-ն էլ ստացել է արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա:

Share