Բաժին. Ֆինանսական

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են 31/10/13

Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.28%-ով և կազմել 1349.30 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 2.18%-ով և կազմել 22.98 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.23%-ով և կազմել 1479.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Share