Բաժին. Ֆինանսական

Նոր փոփոխություններ և լրացումներ՝ ԱՊՊԱ-ի կանոններում

ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված և այլ ծախսերի հատուցման ենթակա սահմանաչափերը և այդ ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշների» RL 1-031 կանոնների փոփոխությունները և լրացումները:

Բյուրոյից հայտնում են, որ RL 1-031 կանոններում, մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

– կոտրվածքները բաժանվել են երկու խմբի՝ ողնաշարի, ազդրոսկրի, մեծ ոլոքի կոտրվածքներ, կոնքազդրային հոդի, ծնկահոդի ներհոդային կոտրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 6 ամիս) և այլ կոտրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 4 ամիս),

– ավելացվել է այրվածքների խումբը՝ այրվածքներ առանց սպիացման և ֆունկցիայի խանգարման (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 2 ամիս) և այլ այրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 12 ամիս):

RL 1-031 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնելու 2013 թվականի նոյեմբերի 11-ին:

Share