Բաժին. Ֆինանսական

Ուժը կորցրած են ճանաչվել «ԿԵՐԱՄԻԿԱ» և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ընկերություններին տրամադրված լիցենզիաները

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, կայացել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստ:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ խորհուրդը փոփոխություն է կատարել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում:

Միևնույն ժամանակ, խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Լևոն Կարապետյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 740/1 և «ԱՐՄԱՆԱՍՏՂԻԿ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

Ուժը կորցրած են ճանաչվել «ԿԵՐԱՄԻԿԱ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 702 և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/1 լիցենզիաները:

«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի թիվ 12 մասնաճյուղին տրամադրվել է արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա:

Share