Բաժին. Ֆինանսական

LME. Գունավոր մետաղների գներ 13/11/13

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. 

Ալյումինի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1802.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 7128.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2111.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.23%-ով և կազմել 14588.68 դոլար, անագի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 22750.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 1890.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 21300.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 27200.00 դոլար: 

Չափման միավորը` 1 տոննա:

Share