Բաժին. Ֆինանսական

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա

Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը:  

Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

Share