Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ունի նոր գործադիր տնօրեն

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի որոշմամբ` դադարեցվել են Բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բյուրոյի նոր գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության ւ զարգացման բաժնի պետ Միսակ Բաբաջանյանը:

Նոր գործադիր տնօրենի լիազորություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի  2-ից:

Share