Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 27/11/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել 404.00 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.75 դրամով և կազմել 549.60 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 12.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.58 դրամով և կազմել 657.79 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 49.26 դրամով և կազմել 16203.65 դրամ: Արծաթի գինն աճել է 5.05 դրամով և կազմել 261.21 դրամ: Պլատինի գինը նվազել է 36.21 դրամով և կազմել 17937.67 դրամ: 

Share