Բաժին. Ֆինանսական

«Անելիք Բանկ»-ն առաջարկում է գյուղատնտեսական վարկեր

Դեկտեմբերի 2-ից «Անելիք Բանկ»-ը հաճախորդներին առաջարկում է նոր վարկատեսակներ՝ նախատեսված ինչպես խոշոր, անպես էլ միջին ու մանր գյուղտնտեսվարողների  համար:

Վարկերը հաճախորդներին առավել հասանելի դարձնելու նպատակով Բանկն առաջարկում է տրամադրման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ և ոսկու գրավով ապահովվածությամբ:

Վարկատեսակների  առավելագույն գումարը ՀՀ դրամով տրամադրման դեպքում կազմում է 20 մլն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով` 100 հազար դոլար: Վարկատեսակների առավելագույն  ժամկետը 7 տարի է:

Բանկից հայտնում են, որ ոսկու գրավով ապահովվածությամբ վարկերը Բանկը տրամադրում է բացառիկ լավ պայմաններով` առանց որևէ միջնորդավճարի գանձվման և շատ մատչելի տոկոսադրույքով:

Share