Բաժին. Ֆինանսական

Կայացել է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովը

Կայացել է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցում են Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտից՝  ժողովի ընթացքում անդամներին ներկայացվել է ամփոփ հաշվետվություն` 2013թ. Ինստիտուտի գործունեության և տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Նշվել է, որ 2013թ. ընթացքում Ինստիտուտը էական հաջողությունների է հասել ինչպես անդամների քանակի ավելացման, այնպես էլ գործընկերային հարաբերությունների ձևավորման աշխատանքներում: Ինստիտուտի անդամ է հանդիսանում 10 ոլորտում ընդգրկված 25 կազմակերպություն ներկացնող 70 մասնագետ (հիմնադրման պահին՝  31):

Ժողովի շրջանակներում ընտրվել է հաջորդ 3 տարիների համար Ինստիտուտի տնօրենների խորհուրդը` բաղկացած 9 անդամից, որոնք ներկայացնում են բանկային, ապահովագրական, հեռահաղորդակցության և խորհրդատվական ոլորտները:

Ժողովի ընթացքում հայտարավել է նաև 2014թ. մայիսի 15-ին և 16-ին Երևանում կայանալիք տարածաշրջանային կոնֆերանսի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ներքին աուդիտորների ինստիտուտների ղեկավարների տարեկան հանդիպման վերաբերյալ:

Ժողովից հետո Ինստիտուտի անդամների համար դասախոսությամբ հանդես է եկել IIA խորհրդի նախկին նախագահ Ժան-Պիեռ Գառեն:

Share