Բաժին. Ֆինանսական

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը թողարկել է նոր պարտատոմսեր

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի համակարգով տեղի է ունեցել Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի ութերորդ թողարկումը՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 5,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր: Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունանա դեկտեմբերի 11-ին: Այս մասին տեղեկացնում են Ազգային Հիփոթեքային Ընկերությունից:

Նշենք, որ պարտատոմսերի առաջին հինգ թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3, NMCCB4 և NMCCB5) 2011-2013թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրի Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից:

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (NMCCB6) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 22.08.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 27.01.2014թ.:

Յոթերորդ թողարկման պարտատոմսերը (NMCCB7) թույլատրվել են առևտրի այս տարվա նոյեմբերի 6-ից:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share