Բաժին. Ֆինանսական

Հայաստանի տնտեսության համար շարունակում է բնութագրական մնալ դոլարիզացիայի բարձր մակարդակը

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի տնտեսության իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են վարկերի համախառն ծավալի 62.6%-ը:

Չնայած տարեսկզբի համեմատ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ բարձր՝ վկայելով Հայաստանի տնտեսության բարձր դոլարայնացման մասին:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են կուտակել արտերկրից ներգրավված միջոցներ և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Նշենք, որ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող ցուցանիշներից մեկն է:

Share