Բաժին. Ֆինանսական

Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում

Դեկտեմբերի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 8րդ թողարկման տեղաբաշխումը:

Բորսայից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ընկերության 500 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, ընդ որում՝ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479,213,920 ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ 957,444,440 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.5797%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8.6497%:    

Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի առաջին հինգ թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3, NMCCB4 և NMCCB5) 2011-2013թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրի Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից:

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (NMCCB6) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 22.08.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 27.01.2014թ.:

Յոթերորդ թողարկման պարտատոմսերը (NMCCB7) թույլատրվել են առևտրի այս տարվա նոյեմբերի 6-ից:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share