Բաժին. Ֆինանսական

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Ազգային Հիփոթեքային Ընկերության ութերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Ընկերությունից հայտնում են, որ պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB8 բորսայական հապավմամբ:

Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 182 օր ժամկետայնությամբ, 5,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր դեկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով:

Թողարկված 500,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 957,444,440 ՀՀ դրամ:

Արդյունքում, պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 479,213,920 ՀՀ դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.5797%:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Share