Բաժին. Ֆինանսական

210 կազմակերպություն դեռևս չի անցել պարտադիր ֆինանսական աուդիտ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հայաստանյան 940 խոշոր կազմակերպության՝ 25.12.13թ. դրությամբ աուդիտ անցնելու վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը:

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 509 կազմակերպություն ստացել է դրական կարծիք,  221 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք, իսկ 210 կազմակերպություն դեռևս չի անցել պարտադիր ֆինանսական աուդիտ:

Կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Share