Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը կթողարկի նոր հուշադրամներ

Հունվարի 14-ին կայացել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում խորհուրդը հաստատել է «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Share