Բաժին. Ֆինանսական

Կայացել է կենտրոնական բանկի խորհրդի նիստ

Հունվարի 24-ին Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է ԿԲ խորհրդի  արտագնա նիստը: Այն վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարվել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները», «ՀՀ ԿԲ պարբերականների թողարկման և հրապարակման կարգը հաստատելու մասին» որոշումների մեջ, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների կազմը և հրապարակման կարգը, ինչպես նաև հրապարակվող տեղեկատվության նկատմամբ ներկայացվող պահանջները» կանոնակարգ 8/03.1-ում, «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:

Նիստում խորհուրդը նաև գրանցել և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա է տրամադրել «Փրայմ Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին:

Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Սամվել Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 347, «ԼՈՄԲԱՐԴՍԹՐԻԹ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ԱԼՄԵԼԵՌՈԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

Ուժը կորցրած է ճանաչվել «ՍՈՆԱ 79» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 741 լիցենզիան:

Հաշվառվել են «ԹԵԼ-ՍԵԼ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Պլանետա» մասնաճյուղը, «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Հյուսիսային» և «Նոր Նորք» մասնաճյուղերը:

Share