Բաժին. Ֆինանսական

Գումարվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամների արտահերթ ընդհանուր ժողով

Գումարվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամների արտահերթ ընդհանուր ժողով: Ընդհանուր ժողովը նախագահել է Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Ժողովին ներկա են եղել Բյուրոյի անդամների ներկայացուցիչները, Բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը, Բյուրոյի այլ աշխատակիցներ:

Բյուրոյի հայտարարության համաձայն՝ ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել և հաստատվել են հետևյալ հարցերը.  

– «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 2013 թվականի բյուջեի կատարողականը,

– «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի 2014 թվականի տարեկան նախահաշիվը,

– «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ տարեկան անկախ աուդիտն իրականացնող անձի` «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի ընտրությունը:

Share