Բաժին. Ֆինանսական

NASDAQ OMX Armenia. Ամերիաբանկը՝ ՎԶԵԲ-ի և IFC-ի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա ստեղծող

2014թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2008թ.-ի հոկտեմբերի 10-ից, շնորհել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի` ՎԶԵԲ-ի (EBRDB1) և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի` IFC-ի (IFCCB1) պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ նույն օրը IFC -ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերը և ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մեկ տարի մարման ժամկետով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում:

Որպես Շուկա ստեղծող Ամերիաբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` ապահովելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը: Հարկ է նշել, որ Ամերիաբանկը հանդիսանում է նաև բորսայի երկրորդային Bbond ցուցակում ընդգրկված «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերի (SASGB1) շուկա ստեղծող:

Share