Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 04/03/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 4-ին, բորսայում կայացել է 6100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.10 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 36750000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.00%, փակմանը` 8.00%, առավելագույնը` 8.01%, նվազագույնը` 8.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0023%:

Share