Բաժին. Ֆինանսական

Համաշխարհային բանկը Ուկրաինային կտրամադրի 3 մլրդ դոլարի օգնություն

2014 թվականին Համաշխարհային բանկը Ուկրաինային տրամադրելու է 3 մլրդ դոլար, որից 2 մլրդ դոլարը արդեն գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում: Համաշխարհային բանկի պաշտոնական հայտարարության համաձայն՝ 3 մլրդ դոլարից 1 մլրդ դոլարը պետությունը կստանա միայն այն դեպքում, եթե կառավարությունը համաձայնվի իրականացնել տնտեսական բարեփոխումներ:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Ռեզա Մոգադամը տեղեկացրել էր, որ հիմնադրամը պատրաստ է Ուկրաինային տրամադրել 15 մլրդ ֆինանսական օգնության փաթեթ:

Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել նաև ԱՄՆ-ն և Եվրամիությունը՝ Վաշինգթոնը Կիևին խոստացել է տրամադրել 1 մլրդ դոլար, իսկ Բրյուսելը՝ 11 մլրդ եվրո:

Ուկրանիայի ֆինանսների նախարարյությունը հաջորդ երկու տարիներին երկրի տնտեսության համար անհրաժեշտ գումարը գնահատում է 35 մլրդ դոլար:

Share