Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/03/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 11-ին, բորսայում կայացել է 11250000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.80 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 6900000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.10%, փակմանը` 6.20%, առավելագույնը` 6.20%, նվազագույնը` 6.10%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.1094%:

Share