Բաժին. Ֆինանսական

Վատիկանի բանկում ձերբակալվածների պայուսակում եղել են 4 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ կեղծ պարտատոմսեր

Վատիկանի բանկում ձերբակալվել է երկու տղամարդ, որոնք բանկ են ժամանել և պահանջել հանդիպում կարդինալների հետ: Քանի որ այդ մարդկանց անունները ցուցակներում չեն եղել, բանկը պահպանող շվեցարական գվարդիայի ծառայողները ձերբակալել են նրանց և պարզել, որ այդ տղամարդկանց մոտ գտնվող պայուսակում կան 4 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ կեղծ պարտատոմսեր: Դրանիցհետո գործին արդեն խառնվել են Իտալիայի ոստիկանները:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ձերբակալվածներից փորձել են կեղձ պարտատոմսերը ներկայացնել որպես վարկային գծի ապահովադիր միջոց: Ձերբակալվածներից մեկն ամերիկացի է, իսկ մյուսը` հոլանդացի:

Share