Բաժին. Ֆինանսական

Անելիք Բանկ. նոր «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկեր

Դեռևս 2012 թվականից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներդրված «Պարզ-Արագ» վարկատեսակների շրջանակներում,  Բանկն այսօր փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար մշակել և առաջարկում է նոր բիզնես վարկատեսակ` անհամեմատ ճկուն պայմաններով: Տվյալ վարկերը տրամադրվում են անշարժ գույքի և ոսկու գրավադրմամբ, ինչպես նաև` երաշխավորությամբ:

Անշարժ գուքի գրավադրման դեպքում վարկառուն հնարավորություն ունի ստանալ մինչև 50 000 ԱՄՆ դոլար վարկ առավելագույնը 7 տարի մարման ժամկետով` սկսած տարեկան 12% տոկոսադրույքից:  Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի սահմանաչափը ևս կարող է լինել մինչև 50 000 ԱՄՆ դոլար, իսկ տոկոսադրույքը` 13% տարեկան: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն փոքր և միջին ձեռնարկատերերին նաև հնարավորություն է ընձեռում ստանալ վարկեր երաշխավորությամբ` մինչև 5000 ԱՄՆ դոլար, 3 տարի մարման ժամկետով և տարեկան սկսած 16% տոկոսադրույքից:

« «Անելիք Բանկ»-ի վարկային պորտֆելում ձեռնարկատիրական վարկերը մշտապես ունեցել են և ունեն լուրջ տեսակարար կշիռ: Բանկը փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին հնարավորինս խրախուսելու և նրանց բիզնեսը խթանելու նպատակով ներդրել է վերոնշյալ «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկատեսակը: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է վարկի տրամադրման այնպիսի պայմաններ մշակել և առաջարկել, որ փոքր և միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առավել մատչելի օգտվել «Անելիք Բանկ»-ի ֆինանսական ռեսուրսներից իրենց բիզնեսը զարգացնելու համար»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Share