Բաժին. Ֆինանսական

FIFA-ն Բարսելոնին արգելվում է մեկ տարի նոր խաղացողներ ձեռք բերել

Քիչ առաջ ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, որով արգելել է իսպանական Բարսելոնին 2014թ.-ի ամառային և 2015թ.-ի ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում խաղացողներ ձեռք բերել: Փաստորեն առաջին 14 ամիսվա ընթացքում Բարսելոնը նոր խաղացողներ չի ունենա:

Այս արգելանքով ՖԻՖԱ-ն պատժել է Բարսելոնին այն բանի համար, որ ակումքը 2009-2013թթ. խախտումներ է թույլ տվել որոշ երիտասարդ խաղացողների գրանցման ժամանակ: ՖԻՖԱ-ն չի նշել, թե կոնկրետ որ խաղացողների մասին է խոսքը: Կատալոնյան ակումբը նաև տուգանվել է 370 հազար եվրոյով, իսկ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան` 400 հազար եվրոյով:

Share