«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը iPhone 5S սմարթֆոն նվիրեց առաջին հաճախորդին, ով Beeline բաժանորդ դարձավ MNP ծառայության միջոցով։
Բալահովիտ համայնքի բնակիչ Զորիկ Սողոմոնյանն, ով 2014թ–ի ապրիլի 1-ին դիմել էր Աբովյան քաղաքում գտնվող Beeline գրասենյակ, երկու բջջային հեռախոսահամարները Beeline ցանց տեղափոխելու խնդրանքով, դարձավ սմարթֆոնի երջանիկ սեփականատերը։
Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «Երևան մոլ» առևտրային կենտրոնում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում։ MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձած առաջին հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենն անձամբ զանգահարել և հրավիրել է գրասենյակ՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և Beeline ծառայություններն ընտրելու համար։
«Ի սրտե ցանկանում եմ, որ մեր նվերը պարգևի Զեզ միմյան դրական զգացմունքներ, շփման ուրախություն՝ հարազատների, ընկերների և գործընկերների հետ շփվելիս, ինչպես նաև հանդիսանա հարմար գործիք Beeline ծառայություններից օգտվելիս։ Թույլ տվեք ևս մեկ անգամ շհորհակալություն հայտնել Ձեզ մեր ընկերությունն ընտրելու համար։ Խոստանում եմ, որ Ձեր վստահությունը պարզ և հարմար Beeline ծառայությունների հանդեպ չի նվազի, և մենք կանենք հնարավորինս ամեն ինչ մեր բաժանորդների գոհունակությունը պահպանելու և ավելիին հասնելու համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընդհանուր առմամբ MNP ծառայության գործարկման առաջին օրը «ԱրմենՏել» ընկերություն ստացել է Beeline ցանց տեղափոխվելու 66 հայտ։
Նշենք, որ այն բաժանորդներն, ովքեր անցում կկատարեն Beeline ցանց մինչև ապրիլի 30-ը, յուրաքանչյուր ամիս՝ երեք ամսվա ընթացքում, կստանան բոնուս 70 րոպե անվճար զանգեր կատարելու իրավունք դեպի բոլոր ՀՀ բջջային ցանցեր։
«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձևերին և ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։ Տեղեկատվություն կարող եք ստանալ հետևելով այս հղմանը՝ http://mobile.beeline.am/ru/mnp.wbp?part=1#c
Նշենք, որ MNP ծառայության միջոցով՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ և լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաև նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը։
Դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաև SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝ հաճախորդների սպասարկման ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երևանում 25 վաճառքի և սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ և 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։