Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ապրիլին կայանալիք պետական կարճաժամկետ պարտատոմսերի աճուրդների մասին

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են 2014 թվականի ապրիլ ամսին կայանալիք Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման  աճուրդների մասին:

1. ասմաթիվ` 07.04.2014, համար` AMGT52064159:, ծավալ` 500.000.000
2. ասմաթիվ` 14.04.2014, համար` AMGT39121155:, ծավալ` 500.000.000
3. ասմաթիվ` 28.04.2014, համար` AMGT13287147:, ծավալ` 500.000.000

Պոտենցիալ գնորդները` պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: :

Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ն է: Գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող  հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում: Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը  թողարկման  ծավալի 20%-ն է: Գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ: Աճուրդները  տեղի կունենան ժամը 10.30-ին` ՀՀ կենտրոնական բանկում:

Share