Բաժին. Ֆինանսական

Գագիկ Հարությունյան. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կշարունակելու է գործել ամբողջությամբ մինչ սեպտեմբերի 30-ը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը մինչ այս տարվա սեպտեմբերի 30-ը գործելու է ամբողջությամբ: Փաստորեն սա նշանակում է, որ կուտակային վճարները պետք է կատարվեն:

Գագիկ Հարությունյանն ավելացրել է, որ օրենքում լրջագույն հենասյունային դրույթներ կան, որոնք Սահմանադրության հետ կապված խնդիրներ ունեն, և համակարգն այն ձևով, ինչ ձևով ամրագրված է, առնվազն՝ սեպտեմբերի 30-ից հետո գոյություն ունենալ չի կարող, իսկ այս ժամանակահատվածն այն բանի համար է, որ օրենքները համապատասխանեցվեն իրար:

Սահմանադրական նախագահի կարծիքով ՍԴ որոշման տարբեր մեկնաբանությունները իրավագիտակցության ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:

Share