Բաժին. Ֆինանսական

Անելիք Բանկ. գնումները կիրականացվեն մրցութային ընթացակարգով

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեությունն առավել թափանցիկ և հասանելի դարձնելու նպատակով այսուհետ Բանկի կարիքների համար գնումներն իրականացնելու է հատուկ մրցութային ընթացակարգով: Այդ նպատակով, Բանկի պաշտոնական կայքէջում ավելացվել է «Մրցույթ» դաշտը, որտեղ կարելի է ծանոթանալ կազմակերպվող մրցույթների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, ինչպես նաև` դրանց մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկին:

«Բանկային համակարգում առաջնային գործոններից են փոխվստահությունը և թափանցիկ համագործակցությունը հանրության բոլոր շրջանակների հետ: Այս նպատակով «Անելիք Բանկ»-ի կարիքների համար իրականացվող գնումների գործընթացն առավել համակարգված, թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է գնումների հատուկ կոմիտե: Շահագրգիռ անձանց հետ համագործակցությունն ինտերակտիվ կազմակերպելու համար Բանկի կայքէջում ներդրվել է «Մրցույթ» դաշտը, որը կարծում եմ կհեշտացնի մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց գործը և Բանկի հետ նրանց համագործակցությունը կդառնա առավել արագ և արդյունավետ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Share