Բաժին. Ֆինանսական

Սերժ Սարգսյան. նոր կառավարությունում լուրջ փոփոխություններ են լինելու

Այսօր, ՀՀ կենտրոնական բանկ այցելության ընթացքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետի հրաժարականին և նոր կառավարության կազմավորմանը:

Նախագահը նշել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրեն հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռևս մարտի սկզբին, և հավելել, որ վարչապետի հրաժարականը քաղաքական ուժերի ճնշումների հետ կապ որևէ չունի:

Սերժ Սարգսյանը նշել է, որ նոր կառավարությունը պետք է կարողանա տնտեսական աճ ապահովել և վերականգնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների նկատմամբ: Նախագահն ասել է, որ  նոր կառավարությունում էական փոփոխություններ են լինելու:

Share