Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկի խորհրդի նիստ 04/04/2014

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Արման Քոսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 230, «ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ՎԵՆՈւՍ ԱՖԻՆԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման և «ԱՄՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

ԿԲ խորհուրդը «ՆԿ ՆԻՆԵԼԱ» ՍՊԸ-ին և «ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ է տրամադրել: Ուժը կորցրած է ճանաչվել «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիան:

Խորհուրդը հաշվառել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Գյումրի», «Թել-Սել Աբովյան», «Թել-Սել Օհանով» և «Թել-Սել Ազատության» մասնաճյուղերը:

Share