Բաժին. Ֆինանսական

Կայացել է AMGT52064159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52064159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 880 մլն դրամ, որից մրցակցային` 810 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 70 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 722 557 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1990 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2441 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Share