Բաժին. Ֆինանսական

Նավթի գները նվազել են 08/04/14

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 100.44 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 105.82 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share