Բաժին. Ֆինանսական

«ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ գրավատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 4-ի թիվ 84 Ա որոշման համաձայն ուժը կորցրած է ճանաչվել «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիան (տրված` 17.03.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ»  ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share