Բաժին. Ֆինանսական

Արդշինինվեստբանկը միացել է ANELIK դրամական փոխանցումների համակարգին

Արդշինինվեստբանկն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ, որը սպասարկվում է Բանկի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման կետերում:

«ANELIK» համակարգով հնարավոր է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: «ANELIK»-ի հետ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ Արդշինինվեստբանկից հնարավոր կլինի ստանալ կամ ուղարկել փոխանցումներ 0.5% սակագնից սկսած: Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, իսկ այն հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:

Իր հիմնական ցուցանիշներով, ընդ որում միջազգային դրամական փոխանցումների սպասարկման ցուցանիշով, Արդշինինվեստբանկն ավանդաբար ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցուցակում:

Համալրելով վճարային համակարգերի ցանկը «Anelik» դրամական փոխանցումների համակարգով` Արդշինինվեստբանկը մրցունակ պայմաններով իրականացնում է բոլոր առաջատար վճարային համակարգերի սպասարկումը` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:

Share