Բաժին. Ֆինանսական

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,632,177 ԱՄՆ դոլար 414.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 82,952,232 ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 415,60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 415,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,023,991 EUR՝ 570,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 9,087,715 EUR՝ 574,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594,169,206 ՌԴ ռուբլի՝ 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 115,995,646 ՌԴ ռուբլի՝ 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Share