Բաժին. Ֆինանսական

ԱՀԿ. 2014 թ.-ին միջազգային առևտրի ծավալները կաճեն 4,7%-ով

2014 թվականին միջազգային առևտրի ծավալները կաճեն 4,7%-ով, իսկ 2015 թվականին՝ 5,3%-ով: Նման կանխատեսում է ներկայացրել Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ):
Հարկ է նշել, որ չնայած 2014 թվականի համար կանխատեսվող ցուցանիշը բարձր է 2013 թվականին գրանցված ցուցանիշից (2,1%), սակայն դեռևս ցածր է վերջին շուրջ 20 տարվա կտրվածքով գրանցված միջին ցուցանիշից (5,3%):

Ըստ վերլուծաբանների՝ 2013 թվականին միջազգային առևտրի ծավալների «զուսպ» աճը պայմանավորվել է նախ և առաջ զարգացած տնտեսություններում ներմուծման ցածր պահանջարկով: Միջազգային առևտրի ոլորտի պասիվության վրա իր ազդեցություն է թողել նաև եվրոպական ճգնաժամը:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5,95 մլրդ ԱՄՆ դոլարի (շուրջ 2437.8 մլրդ ՀՀ դրամ) առևտուր: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 5.6%-ով:

Share