Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 16/04/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 414.27 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.83 դրամով և կազմել 573.27 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.10 դրամով և կազմել 695.68 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 388.78 դրամով և կազմել 17288.18 դրամ: Արծաթի գինն աճել է 0.12 դրամով և կազմել 263.32 դրամ: Պլատինի գինը նվազել է 434.10 դրամով և կազմել 19112.89 դրամ:

Share