Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-Հայաստան. վերագործարկվել են Սևանի, Մարտունու և Վարդենիսի մասնաճյուղեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Սևանի, Մարտունու և Վարդենիսի իր մասնաճյուղերը, որոնք գտնվում են ք. Սևան, Սարգիս Սևանցու 11, ք. Մարտունի, Մյասնիկյան 47/1, ք. Վարդենիս, Ռոմանի 7 հասցեներով:

Մասնաճյուղերում վերանորոգման աշխատանքներից զատ իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական ​​սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսև. «Այսօր կայացավ Բանկի ևս երեք վերանորոգված մասնաճյուղերի բացումը, ինչը մեր հաճախորդների համար կլինի լրացուցիչ խթան` սպասարկվելու առաջնակարգ բանկում: Մեր նպատակն է շարունակել լինել քաղաքացիների վստահելի ֆինանսական գործընկերը ինչպես առօրյա հոգսերում ու գործերում, ինչպիսիք են ծառայությունների վճարումը, դրամական փոխանցումները, այնպես էլ կարևոր որոշումներում, ինչպիսին է վարկային ռեսուրսներով խոշոր գնումների կատարումը»:

Share