Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/04/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 413.68 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 573.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 696.18 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 21.93 դրամով և կազմել 17310.11 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.64 դրամով և կազմել 260.68 դրամ: Պլատինի գինն աճել է 65.88 դրամով և կազմել 19178.77 դրամ:

Share